Վալերի Բրյուսովի 150-ամյակի առթիվ սույն թվականի հունիսի 17-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվեց «Կրակի վերելքը․․․» հոբելյանական ցուցահանդեսը, որը կազմակերպել է Վ. Դալի անվան ռուս գրականության պատմության պետական թանգարանը (Մոսկվա)։ Միջթանգարանային նախագծի գործընկերներն են Երևանի մի շարք թանգարանները և կենտրոնները՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (Բրյուսովյան գիտական կենտրոնը և Վ․ Բրյուսովի թանգարանը), Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հովհաննես Թումանյանի թանգարանը։ Ցուցադրությանը ներկայացված են նաև ցուցանմուշներ Սարյան և Սարգսյան ընտանիքների մասնավոր հավաքածուներից։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վ․ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժ/պ Դավիթ Գյուրջինյանը, Վ․ Դալի անվան ռուս գրականության պատմության պետական թանգարանի տնօրեն Դմիտրի Բակը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք Իսահակյանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռ. Սարյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը և այլք։
Ցուցահանդեսը կգործի մինչև սույն թվականի նոյեմբերի 5-ը։