Ս. թ. սեպտեմբերի 17-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կրկին հյուրընկալվել էր ԲՊՀ շրջանավարտ, Շրջանավարտների միավորման անդամ, բարերար Տիգրան Սահակյանը: Երկար տարիներ է, ինչ Տիգրան Սահակյանը համալսարանի կողքին է և տրամադրում է աջակցություն ուսանողներին, աջակցում է համալսարանի նյութատեխնիկական վերազինմանը, ուսանող-շրջանավարտ-համալսարան կապի ամրապնդմանը և այլն:

Վերոնշյալ հասարակական և մարդասիրական գործունեության համար ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանի կողմից Տիգրան Սահակյանը պարգևատրվեց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի 85-ամյակի հուշամեդալով:

Նույն օրը ԲՊՀ-ում կայացավ նաև Տիգրան Սահակյանի «Հետևանքի պատճառը» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը, ով ողջունեց գրքի հեղինակի հերթական նախաձեռնությունն ու շնորհակալություն հայտնեց նրան՝ երկար տարիներ բուհի կողքին լինելու և միշտ ուսանող-համալսարան-շրջանավարտ կապը ակտիվ պահելու համար:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով շնորհավորեց Տիգրան Սահակյանին գրքի շնորհանդեսի կապակցությամբ, ողջունեց հեղինակի կողմից իրականացվող նախաձեռնությունները:   

Հիշեցնենք, որ Տիգրան Սահակյանի կողմից համալսարանում իրականացվում են մի շարք նախաձեռնություններ՝ այդ թվում տարբեր թեմաներով հետազոտությունների և էսսեների մրցույթներ: Սույն տարվա մայիս ամսին Տիգրան Սահակյանի կողմից հայտարարվել էր հերթական հետազոտական մրցույթը, որի շրջանակներում ուսանողները, ծանոթանալով «Հետևանքի պատճառը» գրքին, կատարել էին վերլուծություններ, քննարկել, արտահայտել իրենց համաձայնություններն ու անհամաձայնությունները: Ընդանուր թվով ԲՊՀ–ի 22 ուսանող մասնակցել էր մրցույթին և ստացել դրամական պարգևներ:

Շնորհանդեսի օրը անցակցվեց նաև փոքրիկ քննարկում գրքի հեղինակի և ուսանողների, հյուրերի մասնակցությամբ:

Տեղի ունեցավ Տիգրան Սահակյանի «Հետևանքի պատճառը» գրքի շնորհանդեսը