Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի և Smart Café ձեռնարկատիրական կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության շրջանակներում ս․թ․ օգոստոսի 3-ին Հայկանուշ Թոռչյանի հետ տեղի ունեցավ հերթական բանախոսությունը՝ «Ծրագրավորման գործընթացի կառավարում» թեմայով։

Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․

- Ի՞նչ են տեղեկատվական տեխնոլոգիաները (IT)․
- Դերերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
- Ովքե՞ր են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գլխավոր դերակատարները․
- Ծրագրի ստեղծման գործընթացը․ ծրագրի ստեղծման շրջափուլը․
- Պահանջների հավաքագրումը ծրագրի ստեղծման գործընթացում․
- Ծրագրի դիզայն․
- Ծրագրի մշակում և որակի ապահովում (QA)։

Բանախոսության ընթացքում Հայկանուշը հարցեր ուղղեց մասնակիցներին և նման հարցուպատասխանի միջոցով մասնակիցներն ավելի լավ և համապարփակ պատկերացում կազմեցին թեմայի մասին։ Բանախոսության ավարտին մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու բովանդակալից և հետաքրքիր հանդիպման համար։

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Ծրագրավորման գործընթացի կառավարում» թեմայով