Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Կառավարում մագիստրոսական կրթական ծրագրի, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի և Smart Café ձեռնարկատիրական կենտրոնի #SMARTTalks նախաձեռնության շրջանակներում ս․թ․ հուլիսի 9-ին Լիլիթ Արզոյանի հետ տեղի ունեցավ հերթական բանախոսությունը՝ «Գաղափարից՝ ֆինանսավորում» թեմայով։

Բանախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին․

- Գաղափար․ բիզնե՞ս, թե՞ հանրային օգուտին ուղղված ծրագիր․
- Ինչպե՞ս գտնել ռեսուրսներ գաղափարն իրագործելու համար․
- Ինչու՞ են մեզ անհրաժեշտ ռեսուրսներ․
- Ի՞նչ և ինչքա՞ն ռեսուրս է անհրաժեշտ․
- Բիզնես մոդել․ բիզնեսի բաղադրատարրերը․
- Ինչպե՞ս ձևավորել գաղափարը․ ի՞նչ ազդեցություն և հետևանք է այն ունենալու․
- Ծրագրի կառուցվածքը․
- Ինչպե՞ս ներկայացնել ծրագրային առաջարկ․ ինչպե՞ս աշխատել հայտի հետ, կազմել բյուջե և ուղարկել հայտը․
- Ծրագրային առաջարկի ներկայացման ժամանակ հաճախ հանդիպող սխալները․
- Որտե՞ղ փնտրել աջակցություն ծրագիրն իրականացնելու համար։

Բանախոսության ընթացքում Լիլիթը գործնական օրինակներով ներկայացրեց վերը թվարկված թեմաները, ինչը մասնակիցներին օգնեց թեմայի մասին ավելի լավ պատկերացում կազմել։ Բանախոսության ավարտին Լիլիթը պատասխանեց մասնակիցների հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով խորհուրդների միջոցով աջակցել վերջիններիս բիզնես գաղափարների զարգացմանը։

Բանախոսության շնորհանդեսի ֆայլը հասանելի է այստեղ:

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Գաղափարից՝ ֆինանսավորում» թեմայով
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Ծրագրավորման գործընթացի ...

04.08.2020

Բանախոսության ավարտին մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու բովանդակալից և հետաքրքիր հանդիպման ...

«Արտակարգ ավարտական երեկո» Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանում․ ...

01.08.2020

Տեղի ունեցավ #SMARTTalks նախագծի հերթական հանդիպումը՝ «Առաջնորդությունը ժամանակակից ...

27.07.2020

Բանախոսության ընթացքում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց վարժության միջոցով պարզել, թե արդյո՞ք վերջիններս իրենց համարում են առաջնորդ։ Ներկայացվեցին նաև երկու տեսահոլովակներ՝ ավելի պատկերավոր ընկալման և ...

Վարդավառ․ շնորհավոր Քրիստոսի Պայծառակերպության տոնը

19.07.2020

Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է լեռ աղոթելու։