Բրյուսովի անվան պետական համալսարանի և Գավառի պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնները սեպտեմբերի 22-23-ը իրականացրին ՍՄԱՐԹ բիզնես գաղափարների ազգային մրցույթ, որի շրջանակներում երկու համալսարանների ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնների մասնակից-շրջանավարտները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց բիզնես գաղափարները:
Շնորհավորում ենք բոլոր թիմերին հսկայածավալ աշխատանքի, մոտիվացիայի և ակտիվ մասնակցության համար:
Մրցույթն իրականացվում էր Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով (ՍՄԱՐԹ) ծրագրի շրջանակներում: