ԱԿՄՀ վարչության պետի տեղակալ Լ. Մադոյանը, Կարիերայի կենտրոնի մասնագետ Ա. Հովսեփյանը նույնպես իրենց ելույթներում ուսանողներին հանգամանալի ներկայացրին բուհի կողմից նրանց տրվող շարժունության հնարավորությունները, ուղղորդեցին լինել առավելագույնս ակտիվ, ինչպես նաև մանրամասնեցին դիմելու ընթացակարգը՝ բոլոր կարևոր դիտարկումներով:
Ելույթներով հանդես եկան շարժունության ծրագրերի մասնակից ուսանողներ և դասախոսներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, ովքեր կիսվեցին իրենց հաջողակ փորձով ու պատմությամբ, ստացած հմտություններով:
Հանդիպմանը ներկա էր նաև «Էրազմուս» ուսանողական ցանցի նախագահ Լ. Սարգսյանը, ով ներկայացրեց իրենց գործունեությունը, գործընկերներին, ուսանողների համար այն բոլոր առավելությունները, որոնք տալիս է իրենց ցանցը:
Հանդիպումն անցավ հարց ու պատասխանի ակտիվ մթնոլորտում: