Ս. թ. հոկտեմբերի 15-ին ԲՊՀ նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Էրազմուսի ձեռքբերումները և նոր հնարավորությունները Բրյուսովում» (“ERASMUS ACHIEVMENTS AND NEW OPPORTUNITIES @BRUSOV”) խորագրով տեղեկատվական հանդիպում ԲՊՀ ուսանողների և դասախոսների համար:

Հանդիպման ընթացքում ներկաներին տեսապատկերի կիրառմամբ ԲՊՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Ա. Հովհաննիսյանը, վերջինիս տեղակալ Լ Մադոյանը և Կարիերայի կենտրոնի մասնագետ Ա. Հովսեփյանը ներկայացրին ԲՊՀ-ի Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերը, ԲՊՀ-ի Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը, ինչպես նաև մասնակցության պայամանները և ֆինանսական աջակցության հետ կապված մանրամասներ:

Ուսանողներն իրենց հուզող հարցերը հղեցին կազմակերպիչներին և ստացան համապատասխան սպառիչ պատասխանները:

Տեղի ունեցավ «Էրազմուսի ձեռքբերումները և նոր հնարավորությունները Բրյուսովում» հանդիպումը