Դեկտեմբերի 25-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան թեմատիկայով խաղ-միջոցառում, որի կազակերպիչը Ռոմանական լեզուների ամբիոնն էր: Տոնակատարությունն ուղեկցվեց ինտելեկտուալ-զվարճալի խաղով: Մի քանի փուլից բաղկացած խաղին մասնակցում էին ԵՊԼՀ-ի ֆրանկոֆոն ուսանողներից կազմված 3 թիմեր: Առաջին փուլում մասնակցիներն իրենց ուժերն էին չափում Սուրբ Ծննդյան և Ամանորի թեմատիկան արծարծող ինտելեկտուալ-ճանաչողական խաղում, որի ժամանակ մասնակիցները պետք է պատասխանեին հարցերին՝ ընտրելով առաջարկվող տարբերակներից ճիշտը: Երկրորդ փուլում տեսահարցեր էին, իսկ ահա մյուս փուլերն ունեին զվարճալի բնույթ՝  իրենց մեջ կրելով «3 օֆֆ»  խաղի տարրեր:

Հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում հաղթեց ֆրանսերեն երկրագիտություն բաժնի 3-րդ կուրսը ներկայացնող թիմը:

Շնորհավորում ենք խաղի հաղթողներին և բոլոր մասնակիցներին Սուրբ Ծննդյան այս գեղեցիկ տոնի մասնակիցը դառնալու համար:

 

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ Անի Հովսեփյանը մասնակցեց Արևելյան ...

24.06.2019

ԵՊԼՀ Կարիերայի կենտրոնի մասնագետ, Կրթության կառավարման և պլանավորման դասախոս և հայցորդ Անի Հովսեփյանը 2019թ. հունիսի 17-20-ը մասնակցեց Լիտվայի Հանրապետության Վիլնյուս քաղաքում կայացած Արևելյան գործընկերության 4-րդ ...

ԵՊԼՀ-ն սիրով սպասում է «Կրթության գնահատում և թեստավորում» մագիստրոսական ծրագրի ...

21.06.2019

Հարգելի ուսանողնե՛ր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում մեկնարկում է «Կրթության գնահատում և թեստավորում» մագիստրոսական ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել էր Վերոնայի համալսարանի պրոֆեսոր Շտեֆան Ռաբանուսին

20.06.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հունիսի 10-ից 14-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իտալիայի Վերոնայի համալսարանի պրոֆեսոր ...

Կոնֆուցիուսի ինստիտուտը նշեց իր հիմնադրման տասնամյակը

17.06.2019

Ցուցադրվեց Կոնֆուցիուսի ինստիտուտի 10-ամյա գործունեության և ձեռքբերումների վերաբերյալ ֆիլմ: