Ս․թ․ դեկտեմբերի 22-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին կից գործող ՀՀ ԲԿԳԿ լեզվաբանության 059 մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ Անգլերենի ամբիոնի դասախոս Սպարտակ Մուրադի Մխիթարյանի՝ «Մտաշահարկման լեզվագործաբանական առանձնահատկությունները առցանց գովազդներում (հայերեն, ռուսերեն, անգլերեն նյութի հիման վրա)» թեմայով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը։ Գիտական ղեկավար՝ բ.գ.դ., պրոֆեսոր Գայանե Եղիազարյան:

Պաշտպանությանը ներկա էին խորհրդի բոլոր անդամները, Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Լ․ Սարգսյանը, Գերմաներենի ամբիոնի վարիչ Ե․ էթարյանը և այլոք։

Լսելով ատենախոսի ելույթը, հիմք ընդունելով առաջատար կազմակերպության և երկու ընդդիմախոսների դրական կարծիքները՝ մասնագիտական խորհուրդը միաձայն որոշեց Ս․ Մխիթարյանին շնորհել բ․գ․թ․ գիտական աստիճան՝ Ժ.02.02 «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտությամբ և միջնորդել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին՝ հաստատելու մասնագիտական խորհրդի որոշումը։

Սպարտակ Մուրադի Մխիթարյանի՝ «Մտաշահարկման լեզվագործաբանական առանձնահատկությունները առցանց գովազդներում (հայերեն, ռուսերեն, անգլերեն նյութի հիման վրա)» թեմայով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանություն