Սոցիալական խնդիրների լուծումը հնարավոր է սոցիալական ձեռնարկատիրության միջոցով

ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնը և Շրջանավարտների միավորումը, կարևորելով ուսանողների և շրջանավարտների մրցունակությունը աշխատաշուկայում, շարունակում են համագործակցությունը գործընկերների հետ: Վերոնշյալի շրջանակներում ապրիլի 27-ին ԵՊԼՀ-ի հյուրերն էին «Նորք» հիմնադրամի ներկայացուցիչները, ովքեր վարեցին  Ինչու՞ ես պետք է իմանամ, թե ինչ է սոցիալական ձեռնարկատիրությունը թեմայով դասընթացը ԵՊԼՀ-ականների համար: Դասընթացների նպատակն էր ներկաներին հնարավորություն ընձեռել՝ պատկերացում ունենալ, որ սոցիալական խնդիրների լուծումը հնարավոր է սոցիալական ձեռնարկատիրության միջոցով և հնարավոր է լինել նաև դրա մասնակից:

Դասընթացի ընթացքում հնարավոր եղավ բացահայտել և փաստել հենց մասնակիցների միջոցով, որ վերջիններս կարիք ունեն լինելու իրազեկված և ինչ-որ կերպ սոցիալ-տնտեսական ոլորտում գտնելու իրենց տեղը:

Դասընթացի ընթացքում քննարկվեցին հետևալ թեմաները՝

  • Սոցիալական ձեռնարկատիրություն  գաղափարը,
  • Սոցիալական խնդիրների տեսակները և լուծման ուղիները ՍՁ-ի միջոցով (հայաստանյան և միջազգային),
  • Սոցիալականխնդրի լուծմանը ուղղված գաղափարների իրականացմանը նպաստող մարմինների հետ համագործակցության հնարավորությունները ուսանողների համար:

Դասընթացի արդյունքում՝

  • Ուսանողները կարող են տեսնել և գնահատել գաղափարների արժեքը,
  • Ուսանողները կարող են հասկանալ իրենց ընտրության և վարքագծի ազդեցությունը թե՛ համայնքի ներսում, թե՛ շրջակա միջավայրում,
  • Ուսանողները կարող են գտնել այլոց համար արժեք ստեղծելու  և սոցիալական/համայնքային խնդիրներ լուծելու իրենց հնարավորությունները:

ԵՊԼՀ-ի Կարիերայի կենտրոնի և Շրջանավարտների միավորման կողմից գործատուների հետ հանդիպումները և դասընթացները կրում են շարունակական բնույթ: