ԵՊԼՀ դասախոս Էրիկա Ավակովան դասախոսություններով հանդես եկավ Վերոնայի համալսարանում

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության դասավանդման փոխանակման ծրագրի շրջանակներում ԵՊԼՀ-ի Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դասախոս Էրիկա Ավակովան 2019թ. մայիսի 20-24-ը Իտալիայի Վերոնայի համալսարանում ներկայացրել է ՍՄԱՐԹ ծրագիրը, ակնկալվող արդյունքները, թիրախային խմբերը և այլ մանրամասներ: Քննարկվող թեմաներ են եղել՝ ներկայացվող դասախոսությունների թեմաների արդիականությունը, երկու ամբիոնների գիտահետազոտական և ուսումնամեթոդական ուղղությունները և դրանց զարգացման հեռանկարները, 2019-20 ուս.տարվա ընթացքում նախատեսվող շարժունության ծրագրերը:

 Էրիկա Ավակովան հանդիպել է Վերոնայի համալսարանի միջազգային բաժնի աշխատակիցների, Օտար լեզուների և գրականության ֆակուլտետի PhD ծրագրի համակարգող Շտեֆան Ռաբանուսի, սլավոնական լեզուների մասնաբաժնի ղեկավար Ստեֆանո Ալոեի, ՊԴ կազմի և ուսանողների հետ: Շտեֆան Ռաբանուսը ներկայացրել է Վերոնայի համալսարանի և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի միջև տասնամյակից ավել տևող արդյունավետ համագործակցությունը, խոսել 2019-20 ուս.տարվա շարժունության ծրագրերից՝ նախատեսված ինչպես ուսանողների, այնպես էլ ՊԴ կազմի համար:

 

Հանդիպման ընթացքում  Է. Ավակովան ներկայացրել է ԵՊԼՀ-ի պատմությունը, կառուցվածքը, ֆակուլտետներն ու մասնագիտություններն ըստ կրթական աստիճանների, «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (SMART) ծրագիրը, ինչպես նաև նվիրել է ԵՊԼՀ-ի Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դասախոսների հեղինակած ռուսաց լեզվի դպրոցական ու բուհական մի շարք դասագրքեր, հուշանվերներ, ԵՊԼՀ-ի մասին պատմող տեղեկատվական նյութեր:

 Նախապես հաստատված աշխատանքային պլանի համաձայն դասախոսություններ է անցկացրել մագիստրատուրայի և ասպիրատուրայի ուսանողների համար հետևյալ 2 ուղղություններով՝

  • Կորպուսային լեզվաբանություն (դասավանդման լեզուն՝ ռուսերեն);
  • Կորպուսային լեզվաբանությունը և դրա տվյալների կիրառումը լեզուների համակարգչային ուսուցման ընթացքում (դասավանդման լեզուն՝ անգլերեն):

Դասախոսությունները անցել են ինտերակտիվ ձևաչափով, PowerPoint շնորհանդեսի և ինտերակտիվ գրատախտակի կիրառմամբ, ինչպես նաև կորպուսների հետ աշխատելու ընթացքում համագործակցային մեթոդների օգտագործմամբ:  Դասախոսություններին ներկա են եղել Վերոնայի համալսարանի Օտար լեզուների և գրականության ֆակուլտետի բակալավրիատի 3-4 կուրսերի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները, ինչպես նաև Սլավոնական լեզուների մասնաբաժնի ղեկավար Ստեֆանո Ալոեն, դասախոսներ Տանյա Տրիբերիոն, Լուիս Ֆարիայը, Դանիելե Արտոնին և այլք:

Մեզ հետ զրույցում բուհի զարգացմանն ուղղված քայլերի ու առաջարկությունների շարքում Է. Ավակովան ընդգծեց ԵՊԼՀ-ում համակարգչային լեզվաբանության ներդրմամբ պայմանավորված, ինչպես նաև կորպուսային լեզվաբանության զարգացման նպատակով բաժանորդագրվել SketchEngine (TenTen corpus family) համակարգին, որի շնորհիվ համալսարանի ՊԴ կազմն ու ուսանողները կկարողանան ազատ օգտագործել կորպուսի լեզվադիդակտիկ ներուժը ինչպես տարբեր օտար լեզուներ ուսումնասիրելիս/դասավանդելիս, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքներ կատարելիս, ավելին, հնարավորություն կունենան ստեղծել նոր կորպուսներ: ԵՄ  անդամ պետությունների համալսարանները, այդ թվում Վերոնայի համալսարանը, TenTen corpus family-ի անդամ են և ունեն կորպուսից ազատ օգտվելու հնարավորություն: TenTen corpus ընտանիքի անդամ դառնալով՝ ԵՊԼՀ-ն հնարավորություն կունենա զարգացնել Վերոնայի համալսարանի հետ համագործակցության գիտահետազոտական ուղղությունը:

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (ՍՄԱՐԹ) ծրագրի հայաստանյան ներկայացուցիչների կողմից ծրագիրը շարունակվում է ներկայացվել նաև միջազգային հարթակում:

ԵՊԼՀ դասախոս Էրիկա Ավակովան դասախոսություններով հանդես եկավ Վերոնայի համալսարանում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

«Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար՝ ԵՊԼՀ-ում

09.12.2019

Դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության ...

Շնորհավորանքներ վաստակաշատ մանկավարժին

06.12.2019

Երեկ գիտական խորհուրդի կողմից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կ.Հարությունյանը 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց Մանկավարժության և լեզուների դասավանդման ...

«Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

06.12.2019

Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» ...

04.12.2019

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» խորագրով X գիտագործնական կոնֆերանսի շրջանակում օնլայն կլոր ...