ՍՄԱՐԹ թրեյնինգները շարունակվում են Վառնայի կառավարման ակադեմիայում

Ուրախ ենք տեղեկացնել, որ Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան-ձեռնարկատիրություն համագործակցության և ուսանողների ձեռնարկատիրական հմտությունների ամրապնդումը ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով» (ՍՄԱՐԹ) ծրագրի շրջանակներում մայիսի 25-ից 31-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ներկայացուցիչները մասնակցեցին վերապատրաստումների երրորդ շարքին՝ Բուլղարիայի Հանրապետության Վառնայի կառավարման ակադեմիայում:

Վերապատրաստմանը մասնակցում էին ծրագրի մասնակից համալսարանների ներկայացուցիչները Հայաստանից, Մոլդովայից և Բելառուսից: Սեմինարները վարում էին Վառնայի կառավարման ակադեմիայի դասախոսները, իսկ թեմաներն էին «Ժամանակի կառավարում», «Հաղորդակցում և կոնֆլիկտի կառավարում», «Ռիսկերի կառավարում», «Խնդիրների ստեղծագործական լուծումներ» և այլն: ԵՊԼՀ-ն ներկայացնում էին ՍՄԱՐԹ ծրագրի մասնակիցներ Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ, դասախոս, Որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան, դասախոս Ցոլակ Ակոպյանը, Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Սիրանույշ Ղազարյանը և Կարիերայի կենտրոնի մասնագետ, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս Անի Հովսեփյանը:

ՍՄԱՐԹ թրեյնինգները շարունակվում են Վառնայի կառավարման ակադեմիայում
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Տեսակոնֆերանս «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով

18.09.2019

Հանրությանը հուզող բնապահպանական խնդիրներին էր նվիրված նաև սեպտեմբերի 17-ի «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով տեսակոնֆերանսը, որ կազմակերպել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական ...

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ ...

17.09.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Բլագոևգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ...

13.09.2019

Դ. Պապոյանի հետազոտությունը առնչվում է հայկական հարցին ռուսական քաղաքականության համատեքստում:

ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ ՍՄԱՐԹ վերջին սեմինարները Հելլենիկ Միջազգային Համալսարանի ...

06.09.2019

Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 2-ից 6-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան ...