Ապրիլի 20-ին ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում-զրույց «Հաջողության գրավականը իրազեկվածությունն է» թեմայով։

Օրվա բանախոսն էր «Ատովմյան իրավաբանական և խորհրդատվական» ընկերության տնօրեն Մարատ Ատովմյանը։ Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ և աշխատակիցներ։

Պարոն Ատովմյանը խոսեց Աշխատանքային օրենսգրքի մասին, ներկայացրեց աշխատակցի և գործատուի իրավունքներն ու պարտականությունները տարբեր աշխատանքային իրավիճակներում։ 

Ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին, իսկ վերջում ցանկություն հայտնեցին, որ նմանատիպ միջոցառումներ ավելի հաճախ կազմակերպվեն։

Տեղի ունեցավ հանդիպում-զրույց «Հաջողության գրավականը իրազեկվածությունն է» թեմայով