2019թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտների հանդիպումը:

Շրջանավարտ բրյուսովականների շքերթը գլխավորում են գիտնականներ, վաստակաշատ մանկավարժներ, հոգևորականներ, զինվորականներ, արվեստի վաստակավոր գործիչներ և պատերազմի հերոսներ:

Շրջանավարտների հանդիպմանը ներկա էին տարբեր տարիների Բրյուսովականներ: Վերջիններս վերհիշեցին բրյուսովյան ուսանողական տարիները՝ յուրաքանչյուր տարի կրկին հանդիպելու սպասումով: