Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասրակագիտական համալսարանը շնորհավորում է բոլորին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ: 
Արցախը պաշտպանող մարտական ջոկատների հերոսական տոկունության, հազարավոր հայորդիների նվիրումի, հայրենիքին անմնացորդ ծառայության և ինքնամոռաց պայքարի շնորհիվ մեր ազգային բանակը դարձավ տարածաշրջանի լավագույնը և մարտունակը: Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և դարձավ նրա ամենամեծ ձեռքբերումը, այս ձևով կրկին անգամ երաշխավորվեց մեր ժողովրդի ինքնության գոյությունը:
Շնորհավորում ենք ՀՀ և ԼՂՀ բոլոր զինծառայողներին՝ շարքայինից մինչև բարձրագույն սպայական անձնակազմ, շնորհավորում ենք հայ ազգին, որ ունի պատիվ՝ սեփական բանակ ունենալու: Մաղթում ենք հայ զինվորին բարի ու անփորձանք ծառայություն: Հաղթանակած մեր բանակի տոնը նաև ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը: Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին: 
Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ և հայ զինվոր: