Ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը պատիվ ուներ հյուրընկալելու Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ‹‹Լեզուների և մշակույթների երկխոսությունը 21-րդ դարում» 14-րդ միջազգային համաժողովը: ԵՊԼՀ-ն Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի (ՄՊԼՀ) ռեկտոր Իրինա Կրաևայի անունից ստացել է շնորհակալական նամակ, որում մասնավորապես նշված էր.

‹‹Հարգելի՛ ռեկտոր,

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի աշխատակազմի և իմ անունից թույլ տվեք երախտագիտություն հայտնել բեղմնավոր համագործակցության և Ձեր աշխատակազմի կատարած աշխատանքի համար ‹‹Լեզուների և մշակույթների երկխոսությունը 21-րդ դարում» 14-րդ միջազգային համաժողովի նախապատրաստման ու անցկացման գործում:

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի դեկան Նինա Իգորի Տատկալոյին և Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Լուսինե Մադոյանին Միջազգային ֆորումի կազմակերպման և անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Ձեր աշխատակազմի ակտիվ գործունեության շնորհիվ՝ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի դասախոսներն ու ուսանողները նոր մասնագիտական կապեր հաստատելու, գործնական կապերն ամրապնդելու, հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրության փորձի փոխանակման հնարավորություն ստացան:

Մենք բարձր ենք գնահատում համատեղ աշխատանքը և հուսով ենք, որ կունենանք մեր ընդհանուր շահերին միտված հաջող, արդյունավետ և երկարաժամկետ համագործակցություն:

Մաղթում ենք Ձեզ և Ձեր աշխատակազմին առողջութուն, բարգավաճում, հետաքրքիր գաղափարների իրականացում և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:

Հարգանքով՝ ռեկտոր Ի. Ա. Կրաևա››:

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

«Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար՝ ԵՊԼՀ-ում

09.12.2019

Դեկտեմբերի 6-ին ԵՊԼՀ-ում Ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի հրավերով «Դիմակայուն հասարակության կառուցումը» թեմայով սեմինար-պարապմունք անցկացրեց փրկարարական ծառայության ...

Շնորհավորանքներ վաստակաշատ մանկավարժին

06.12.2019

Երեկ գիտական խորհուրդի կողմից Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կ.Հարությունյանը 90-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց Մանկավարժության և լեզուների դասավանդման ...

«Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

06.12.2019

Դեկտեմբերի 5-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Արգենտինական կենտրոնում տեղի ունեցավ «Հիշողության փոխանցողները. հայկական սփյուռքն Արգենտինայում» խորագրով ...

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» ...

04.12.2019

«Состояние здоровья: медицинские, социальные и психолого-педагогические аспекты» խորագրով X գիտագործնական կոնֆերանսի շրջանակում օնլայն կլոր ...