Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի հետ: Օգոստոսի 13-ին պատվիրակության անդամներ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության մշակութային հարցերով պետքարտուղար Գունար Շելլենբերգերը, Լանդթագի դաշնային և եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Դանիել Շտուրմը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան:

Այցը ճանաչողական բնույթ էր կրում և կրթական ու մաշկութային բնույթի համագործակցության հնարավորություններ ակնկալում: Հյուրերին ողջունեց ԵՊԼՀ պրոռեկտոր Ն. Անտոնյանը, այնուհետև Թարգմանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետի դեկան Հ. Ճանճապանյանը ներկայացրեց բուհի համառոտ նկարագիրը, կառուցվածքը, գերմաներենի ամբիոնի վարիչ է.Ղազարյանը ծանոթացրեց գերմաներեն լեզվի ուսումնառության ուղղությամբ տարվող աշխատանքները, իսկ Արտաքին կապերի և միջազգային համագործակցթյան վարչության պետի տեղակալ Լ. Մադոյանը ներկայացրեց բուհի համագործակցային կապերը, միջազգային ծրագրերը, գերմանական բուհերի հետ գործող համագործակցությունը: Պատվիրակության անդամները ԵՊԼՀ-ին նվիրաբերեցին Սաքսոնիա-Անհալթ երկրամասի վերաբերյալ գրքեր և տեղեկատվական նյութեր և ընդգծեցին պատրաստակամությունը հնարավոր համագործակցության համար: ԵՊԼՀ ավստրիական գրադարանի ղեկավար Լ. Սաֆարյան հյուրերի համար նաև շրջայց կազմակերպեց ավստրիական գրադարան՝ ծանոթացնելու առկա գերմանալեզու հարուստ գրականության հետ:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Մոսկվայում մեկնարկում է Վ. Բրյուսովի տան պատմության մասին միջազգային ցուցահանդես՝ ...

20.02.2020

Այսօր Մոսկվայում մեկնարկում է Վ. Բրյուսովի տան պատմության մասին միջազգային ցուցահանդես՝ նվիրված նրա 110-ամյակին և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ...

ԵՊԼՀ-ականները այցելեցին Հ. Թումանյանի տուն-թանգարան և «Զատիկ» մանկատուն

19.02.2020

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

ԵՊԼՀ ուսանողներն այսօր գրքեր կնվիրեն ոչ միայն միմյանց, այլ նաև «Զատիկ» մանկատան ...

19.02.2020

Հաջորդիվ կներկայացնենք ԵՊԼՀ ուսանողների և «Զատիկ» մանկատան սաների հանդիպման մանրամասները:

ԵՊԼՀ ուսանողները հանդիպեցին ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Մուրադյանի ու Գևորգ ...

18.02.2020

Նշենք, որ Ռուբեն Մուրադյանը գործունեություն է ծավալել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: