Պիտեշտի համալսարանում տեղի ունեցավ «Էրազմուս+ միջազգային շաբաթվա» բացման արարողությունը

Ապրիլի 15-ին Ռումինիայի Հանրապետության Պիտեշտի համալսարանում տեղի ունեցավ «Էրազմուս+ միջազգային շաբաթվա» բացման արարողությունը, որին մասնակցում էին Եգիպտոսից, Ալբանիայից և Հայաստանից ժամանած դասախոսներ։

Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանից հանդիպմանը ներկա էին Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի պրոֆեսոր Մարիա Եղիազարյանը, նույն ամբիոնի դասախոս Հասմիկ Գալուստյանը, Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Հասմիկ Գրիգորյանը։

Պիտեշտի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Էմանուել Սուարեն ողջունեց 3 երկրներից ժամանած 24 դասախոսներին և հույս հայտնեց, որ նոր ուղիներ կբացվեն այդ համալսարանների համագործակցության արդյունքում։

Շաբաթը հագեցած կլինի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոսների կողմից իրականացվող դասախոսություններով և սեմինարներով, որի ընթացքում հայ դասախոսները հնարավորություն կունենան իրենց փորձը փոխանցելու հյուրընկալող համալսարանի դասախոսական և ուսանողական համակազմին, մյուս երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև ծանոթացնելու հայ ժողովրդի բազմադարյան մշակույթին ու պատմությանը։

Պիտեշտի համալսարանում տեղի ունեցավ «Էրազմուս+ միջազգային շաբաթվա» բացման արարողությունը
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» միջազգային մրցույթի ...

19.07.2019

Միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ...

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

15.07.2019

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառումը, որին հաջորդեց ...

Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ

12.07.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իսպանիայի Գրանադայի համալսարանի դոցենտ ...

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

05.07.2019

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ...