Ռումինացի դասախոս Մարիա Կլաուդիա Իոնեսկուն դասախոսություններ է անցկացրել ԵՊԼՀ-ում

Էրազմուս + Միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Ռումինիայի Հանրապետության Պիտեշտի համալսարանի միջև կնքված պայմանագրով ս.թ. սեպտեմբերի 17-21-ը ԵՊԼՀ էր ժամանել Պիտեշտի համալսարանի Կրթության, սոցիալական գիտությունների և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Մարիա Կլաուդիա Իոնեսկուն:

 

Աշխատանքային օրերի ընթացքում Մարիա Կլաուդիա Իոնեսկուն հանդիպումներ է ունեցել ԵՊԼՀ-ի Մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբոնի պրոֆեսորադասախոսական կազմի, Կարիերայի կենտրոնի և Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության աշխատակիցների հետ, քննարկվել են երկու համալսարանների հետագա համագործակցության ուղղությունները և ծրագրերը: Մարիա Կլաուդիա Իոնեսկուն ԵՊԼՀ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար հանդես է եկել դասախոսություններով, որոնք հիմնականում վերաբերել են  լսարանում խմբային գործընթացներին և դրանց ազդեցությանը լսարանի կառավարման և ուսուցման վրա, լսարանի վրա սոցիալական ազդեցության ձևերին և դրանց ազդեցությանը, կարծրատիպերին, նախապաշարմունքներին և խտրական վերաբերմունքին ուսուցիչ-ուսանող հարաբերություններում և, վերջապես, սովորելու գործընթացում սոցիալական մոտիվացիայի դերին:

 

Ռումինացի դասախոս Մարիա Կլաուդիա Իոնեսկուն դասախոսություններ է անցկացրել ԵՊԼՀ-ում