Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Հիսուսի հրաշափառ հարության տոնը նշում է ապրիլի 21-ին: Այն կոչվում է Զատիկ: Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Զատիկ՚ նշանակում է` զատում, բաժանում, մեղքերից ազատում, վերադարձ առ Աստված: Քրիստոսի խաչելությունից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Հիսուսի մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ` փակելով մեծ սալաքարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, Մարիամ Մաքդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սալոմեն գնում են անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը և զարմանքով տեսնում , որ քարայրի մուտքի սալաքարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:

Այդ ժամանակ նրանց երևում են 2 հրեշտակներ և ասում.

«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն է առել: Զատիկը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:  Զատկի տոնին մարդիկ իրար բարևում են ոչ սովորական ձևով. ընդունված է այդ օրը բարևի հետևյալ ձևը. -Քրիստոս հարյավ ի մեռելոց, -Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:

Տոնական ավանդույթի համաձայն՝ Ս. Զատկին ձուն ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում Զատկի սեղանը: 

Անկախ նրանից տանը ննջեցյալ կա թե ոչ՝ ձու ներկում, իսկ փլավը եփում են չամիչով: Կարմիր ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է: Հոգեհանգստի եւ գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է՝ այս տարի ապրիլի 22-ին:

Քրիստոս հարեավ ի մեռելոց. օրհնեալ է հարությունը Քրիստոսի
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: