Դեկտեմբերի 27-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Ֆրանկոֆոն հետազոտությունների միջհամալսարանական նվաճումների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում՝ ՄԱԿ-ի նստաշրջանի նմանությամբ: Քննարկման թեման էր մահապատժի վերացման օրինագիծը: Մասնակիցները Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Հասմիկ Գրիգորյանի ուսանողներն էին, որոնք ներկայացնում էին ԵՊԼՀ կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի ֆրանսերեն մանկավարժության բաժնի 4-րդ կուրսը: Ֆրանսերենով անցկացվող քննարկման մոդերատորը ՖՀՄԱՆ կենտրոնի ղեկավար, Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Ժակլին Մինասյանն էր: Նստաշրջանի ընթացքում ուսանողները ներկայացան Հայաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների դերում՝ հանդես գալով մահապատժի վերացման օրինագծի ընդունմանը կողմ կամ դեմ ելույթներով և բերելով իրենց տեսակետը հավաստող փաստարկներ:

Ելույթների և քննարկման ավարտին, տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում՝ ներկաների մեծամասնությունը մահապատժի վերացման օրինագծին կողմ քվեարկեց:

Ուսանողների խոսքով՝ նման փորձառությունը շատ հետաքրքիր էր. ‹‹Կարևոր է, երբ հնարավորություն ես ունենում հանրության առաջ ելույթ ունենալ, իսկ հանդես գալն այն տեսակետով, որն անձամբ չես կիսում, յուրօրինակ մարտահրավեր էր››,- նշում են ուսանողները:

Միջոցառման ավարտին ուսանողները, որպես խրախուսանք, ստացան իրենց մասնակցությունը հավաստող վկայականներ, ապա հանդես եկան գեղեցիկ անկանկալով՝ ներկաներին հյուրասիրելով ֆրանսիական ավանդական անուշեղեն:

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: