2025 թ. դեկտեմբերի 11-ին ԲՊՀ Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) նախաձեռնությամբ կայացավ փորձագիտական հանդիպում ԲՊՀ մասնագիտությունների կրթական ծրագրերի (ՄԿԾ-ներ) ներքին աուդիտ իրականացնող արտաքին փորձագետների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԲՊՀ դեկանները, փորձաքննության համար ընտրված ՄԿԾ-ներն իրականացնող ամբիոնների վարիչներն ու ամբիոնային որակի ապահովման պատասխանատուները։

Արտաքին փորձագետները ներկայացրին իրենց դիտարկումները, ինչպես նաև հանդիպման մասնակիցներին ուղղեցին մի շարք կարևոր հարցեր։ Քննարկումները ծավալվեցին ՄԿԾ-ների կառուցվածքային կատարելագործման, ուսումնական գործընթացների շարունակական բարելավման և բուհում որակի ապահովման մշակույթի ամրապնդման շուրջ։

Փորձաքննության համար ընտրված ՄԿԾ-ների շուրջ քննարկումները կրելու են շարունակական բնույթ, և փորձաքննության նախնական արդյունքները ամփոփվելու են 2026 թ. տարեսկզբին:

Փորձագիտական հանդիպում ԲՊՀ ՄԿԾ-ների ներքին աուդիտ իրականացնող արտաքին փորձագետների հետ