Ս.թ. հունիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 3-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում կատարվեց փորձագիտական այց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից ընտրված փորձագիտական խմբի, ինչպես նաև ՈԱԱԿ-ի ներկայացուցիչների կողմից:

Փորձագիտական այցին նախորդող օրը փորձագիտական խումբը կատարեց ռեսուրսների դիտարկում բուհում, իսկ հաջորդ չորս օրվա ընթացքում հանդիպեց բուհի ներքին և արտաքին շահակիցների տարբեր խմբերի, այդ թվում բուհի ղեկավար կազմի, գործատուների, շրջանավարտների, դասախոսների և ուսանողների հետ:    

Փորձագիտական այցի ամփոփիչ հանդիպմանը փորձագիտական խմբի ղեկավարը բուհի ղեկավարությանը ներկայացրեց ԲՊՀ ինքնավերլուծության զեկույցի ուսումնասիրման, ռեսուրսների դիտարկման և փորձագիտական այցի արդյունքում վերհանված ընդհանուր խնդիրները, արձանագրված բացթողումներն ու առաջընթացը:

Փորձագիտական այցին հաջորդելու է փորձագիտական զեկույցի մշակումն ու ներկայացումը, դրանում ներառվելիք խորհրդատվությունների հիման վրա թերությունների վերացման բուհի ծրագրի մշակումն ու ներկայացումը, այնուհետև հավատարմագրման հանձնաժողովի կողմից ԲՊՀ 3-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ որոշման կայացումը:

 Լուսանկարները՝ ՈԱԱԿ հիմնադրամի

Փորձագիտական այց՝ ԲՊՀ 3-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում