ՊԴ կազմի վերապատրաստումներ Ռումինիայում և Բուլղարիայում էրազմուս+ ԿՈՆՆԵԿՏ ծրագրի շրջանակներում

2022 թ. ապրիլի 4-8-ը Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում և 2022 թ. մարտի 21-26-ը Ռումինիայի Հանրապետության Բուխարեստ քաղաքում կայացան պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումներ Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (ԿՈՆՆԵԿՏ) ծրագրի շրջանակներում: Վերապատրաստումներին մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Ռումինիայի բուհերի և ՀԿ-ների ներկայացուցիչները:

Բուլղարիայում կայացած վերապատրաստման հիմնական թեմաներն էին՝ ֆինանսական պլանի կազմում, ակադեմիական ձեռներեցություն, ձեռնարկատիրական էկոհամակարգերի քարտեզագրում, արտոնագրային հայտի ներկայացում, հրեշտակ-ներդրողների հետ համագործակցություն և այլն: Աշխատանքային օրերի ընթացքում կատարվել են մի շարք այցեր քո-վորքինգ տարածքներ, ձեռներեցության կենտրոններ, համալսարաններ: Դասընթաց-վերապատրաստումներն իրանակացվում էին ծրագրի գործընկեր «Անթոլոջի մենեջմենթ» կազմակերպության դասընթացավարների և մասնագետների կողմից:

 

Ռումինիայում կայացած վերապատրաստման հիմնական թեմաներն էին՝ հաղորդակցման հմտություններ, հանրային խոսքի հմտություններ, ներկայացման հմտություններ, ստեղծագործության դրսևորում ինքնակատարելագործման համար և այլն: Աշխատանքային օրերի ընթացքում կատարվել են մի շարք այցեր մշակութային կենտրոններ, թատրոններ և այլն: Դասընթաց-վերապատրաստումներն իրանակացվում էին ծրագրի գործընկեր՝ Բուխարեստի կինոյի և թատրոնի ազգային համալսարանի դասախոսների կողմից:

Ծրագիրը համակարգվում է Մոլդովայի պետական համալսարանի կողմից: ԿՈՆՆԵԿՏ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Վրաստանը: Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել համալսարան-արդյունաբերություն, համալսարան-աշխատաշուկա կապը: Այս գործընթացում մասնավորապես կարևորվում է Արևելյան գործընկերության երկրների բուհերում ուսանողների և շրջանավարտների ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունների, ինչպես նաև սեփական աշխատատեղերը ստեղծելու հմտությունների զարգացումը, մրցունակության բարձրացումը (վարքագիծ, հմտություններ, մտածելակերպ):

ԲՊՀ-ում ԿՈՆՆԵԿՏ ծրագիրը համակարգում է ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոնը և ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնը:

ՊԴ կազմի վերապատրաստումներ Ռումինիայում և Բուլղարիայում էրազմուս+ ԿՈՆՆԵԿՏ ծրագրի շրջանակներում