Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) կողմից 2022-2023 թթ. ժամանակահատվածում պրոֆեսորադասախոսական (ՊԴ) կազմի շրջանում պարբերաբար իրականացվել են որակի ապահովման (ՈԱ) ոլորտին նվիրված մի շարք վերապատրաստումներ: Վերջիններս կազմակերպվել են ԲՊՀ Համալսարանական շարունակական կրթության (ՀՇԿ) բաժնի կողմից 2021 թվականից ԲՊՀ-ում մեկնարկած ՊԴ կազմի 5-ամյա ծրագրի շրջանակներում:

ՈԱ վերապատրաստումների նպատակն է փոխանցել արդի գիտելիքներ ՈԱ ոլորտին առնչվող առանցքային հիմնախնդիրների, ներառյալ այդ ոլորտում իրականացվող ազգային և ինստիտուցիոնալ գործընթացների, որակի կառավարման շրջափուլի և ուսումնական հաստատությունների որակի գնահատման առանցքային կառույցների գործունեության վերաբերյալ, ինչպես նաև բարձրացնել ՈԱ ոլորտում ԲՊՀ-ի փորձի վերաբերյալ ՊԴ կազմի իրազեկվածության աստիճանը:

Վերապատրաստումներին քննարկվել են ոլորտին առնչվող արդի հիմնախնդիրները, և իրականացվել են գործնական աշխատանքներ: ՈԱ վերապատրաստումները, ինչպես այլ կրթամասերին նվիրված ներբուհական վերապատրաստման դասընթացները, ընդհանուր առմամբ նպատակաուղղված են եղել ՊԴ կազմի մասնագիտական կարողությունների զարգացմանն ու բարելավմանը: Վերապատրաստումների բոլոր մասնակիցները հաջողությամբ հանձնել են թեստեր, և նրանց շնորհվել են հավաստագրեր:

ԲՊՀ շահակիցների համար իրականացվող ՈԱ ոլորտին նվիրված վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ:

ՊԴ կազմի որակի ապահովման կրթամասի վերապատրաստումներ