ՈԱԱԿ-ի մոնիթորինգ ԲՊՀ-ում

Ս.թ. սեպտեմբերի 30-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ԲՊՀ-ում իրականացրեց որակի ներքին ապահովման համակարգի և կրթական ծրագրերի մշտադիտարկում։ Մշտադիտարկման ընթացքում ՈԱԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնի վարիչների, դասախոսների, ուսանողների և Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ԲՊՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման երկրորդ շրջափուլից հետո բուհում արձանագրված առաջընթացը, բարելավման պլանը, նախատեսվող քայլերը, նոր կրթական ծրագրերի ներդրմամբ պայմանավորված մարտահրավերները: Այցի ընթացքում շեշտադրվեց նաև դասախոսների կողմից ուսանողների հետազոտական հմտությունների զարգացման, դասավանդման արդի մոտեցումների ու մեթոդների կիրառման, ինչպես նաև ՈԱԿ-ի կողմից առաջանցիկ ուսումնասիրությունների կատարման կարևորությունը։

 

ԲՊՀ-ն, գտնվելով 3-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապատրաստական աշխատանքների փուլում, ՈԱԱԿ-ի մշտադիտարկման ընթացքում հնարավորություն ունեցավ ՈԱԱԿ-ից ստանալու ընթացիկ խորհրդատվություններ, հստակեցնելու բուհի ինքնավերլուծության զեկույցի բովանդակային շեշտադրումները: Մշտադիտարկման արդյունքները հաշվի կառնվեն բուհի որակի ներքին ապահովման համակարգի արդյունավետության բարձրացման, բուհի հաջորդ հավատարմագրման ներբուհական գործընթացների իրականացման փուլում:

Մամուլի հաղորդագրությունը տե՛ս` https://bit.ly/3y4uaZR:

Լուսանկարները՝ ՈԱԱԿ հիմնադրամի

ՈԱԱԿ-ի մոնիթորինգ ԲՊՀ-ում