ԲՊՀ-ում մասնագիտությունների կրթական ծրագրերի (ՄԿԾ-ների) ներքին աուդիտին և դրան նախորդող ինքնավերլուծությանն առնչվող գործընթացները շարունակվում են: 2025թ. փետրվարի 27-ին իրականացվեց վերապատրաստում ամբիոններում որպես որակի ապահովման (ՈԱ) պատասխանատուներ նշանակված դասախոսների համար: Վերապատրաստման նպատակն էր ՈԱ պատասխանատուներին նախապատրաստել ՄԿԾ-ների ինքնավերլուծությանը: Հանդիպման ընթացքում ՈԱ կենտրոնը մեկ չափանիշի օրինակով մանրամասն ներկայացրեց բովանդակային կարևոր շեշտադրումները և ՈԱ պատասխանատուներից ու աշխատանքային խմբերից ակնկալվող արդյունքները: Հանդիպման մասնակիցների հետ քննարկումների արդյունքում պարզաբանվեցին մի շարք խնդիրներ, հստակեցվեցին հետագա քայլերը:

Վերապատրաստումների շարքում նախատեսված հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու ՈԱԿ-ի և աշխատանքային խմբերի հետ:

ՈԱ պատասխանատուների վերապատրաստում ՄԿԾ-ների ինքնավերլուծության վերաբերյալ