ԵՊԼՀ լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սաթեն Հակոբյանը կարծում է, որ ամեն բան հապճեպ կազմակերպվեց, ինչն էլ ազդել է ընտրություններին ուսանողների մասնակցության վրա. ‹‹Ինձ դուր չեկավ այն, որ ամեն բան սկսվեց քննական շրջանում, ուսանողների մեծ մասը չգիտեր, թե երբ է քարոզարշավը, երբ է ընտրությունը: Քարոզարշավի համար նախատեսված օրերից երկուսն էլ շաբաթ և կիրակի էին, այսինքն՝ թեկնածուներն ուսանողներին միայն երեկ են ներկայացել, հետևաբար՝ ուսանողների մեծամասնությունը տեղյակ չեն առաջարկվող ծրագրերին, կարծում եմ նաև, որ իրազեկվածության պակասն է, որ ՈւԽ նախագահի միայն մեկ թեկնածու ունենք: Ես դեմ եմ մեկ թեկնածուով ընտրություններին, լավ կլինի, որ մենք ունենանք 2-ից ավելի թեկնածու և առաջարկող ծրագրեր, որպեսզի ընտրության լայն հնարավորություն ունենանք: Դրական կողմն այն է, որ վերջապես համալսարանում ունենք ուսանողական ինքնակառավարման մարմնի ստեղծման այս ժողովրդավար մոտեցումը: Եթե մի կառույց ներկայացնում է ողջ ուսանողության շահերը, պետք է լիազորված լինի բոլորի կողմից: Նախադեպ ենք մտցնում բուհեր, որ ուսանողական խորհուրդը չի ընտրվում սակավ քանակությամբ մարդկանց կողմից, այլ՝ ողջ ուսանողության››,-հավելեց ուսանողուհին:
Ընտրությունները դեռ շարունակվում են, ընտրատեղամասերը կփակվեն ժամը՝ 17:00-ին: