Փորձառության լավագույն կողմերն են՝ դասավանդման հմտությունների զարգացումը, նոր ծրագրերի ուղղությամբ գաղափարների առաջացումը։
Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում ձեռք եմ բերել աշխատանքային հետաքրքիր փորձառություն, առաջացել են նոր գաղափարներ, ակադեմիական նոր կապեր, որոնք վստահ եմ կնպաստեն բուհի միջազգայնացման գործընթացներին։
Հրաշալի հնարավորություն էր վերամշակելու դասավանդման մեթոդները, առարկայական ծրագրերի որոշ մոտեցումները։
Դասախոսներին, որոնք դեռևս չունեն Էրազմուս+ շարժունության ծրագրին մասնակցության փորձ, խորհուրդ եմ տալիս օգտվել այս հրաշալի հնարավորությունից:
Անչափ շնորհակալ եմ շարջունության ծրագրի բոլոր կազմակերպիչներից։