Դեկտեմբերի 11-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ հայկական 10 հեքիաթների հիման վրա անգլիալեզու մուլտֆիլմերի բաց ցուցադրություն նախագծային ուսումնառության շրջանակում, որն իրականացրել էր անգլերենի հաղորդակցության ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ․ Նարե Հակոբյանը:
Անգլերենի հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բադալյանը բացման խոսքում ողջունեց նախագծային ուսումնառության կիրառումը, որի արդյունքում 34 հայկական հեքիաթներ թարգմանել և տեսաձայնային պատկերների էին վերածել ՀՀՍ ֆակուլտետի երրորդ և չորրորդ կուրսի 83 ուսանողներ: Լ․ Բադալյանը գովասանքի խոսքեր ուղղեց ուսանողներին կատարած աշխատանքի համար և խրախուսեց այդ մոտեցման կիրառումը բուհական ուսումնառության մեջ։ Նա նաև շեշտադրեց այն փաստը, որ արհեստական բանականությունը, ի հակադրություն առկա քննադատությունների, ունի նաև հսկայական ներուժ կրթության արդյունավետությունը բարձրացնելու առումով, ինչն ապացուցվում է կատարված նախագծի հետաքրքիր վերջնարդյունքերով: