Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) Արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ Անի Հովհաննիսյանը և  ԱԿՄՀ  վարչության  պետի տեղակալ Լուսինե Մադոյանը 2022 թվականի ապրիլի 19-22-ը «Բուհ ընդունելության և որակավորումների ճանաչման վերաբերյալ հայ-նորվեգական համագործակցություն» (NACAR) ծրագրի շրջանակներում գործուղվել էին Նորվեգիայի Թագավորություն՝ քաղաք Օսլո: Այցը նպատակաուղղված էր քննարկելու ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, պլանավորելու Երևանում կայանալիք ծրագրի եզրափակիչ հանդիպման աշխատանքները, քննարկելու համագործակցության նոր հնարավորությունները:

 

Նորվեգիա կատարած այցի շրջանակում ինստիտուցիոնալ հանդիպումներ և քննարկումներ տեղի ունեցան Կրթության որակի ապահովման նորվեգական գործակալությունում (NOKUT), որտեղ ներկայացվեց Նորվեգիայում վերջերս ներդրված և  գործարկված  թվայնացման համակարգը, նորվեգական դիպլոմների գրանցամատյանը, ինչպես նաև օտարերկրյա որակավորումների ճանաչման գործընթացի նորություները և ավտոմատ ճանաչման մեխանիզմները: 

Հանդիպումները  շարունակվեցին   Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանում (USN - University of South-Eastern Norway), որտեղ գործընկեր համալսարնները ներակայցերեցին իրենց կառույցները, կառուցվածքը և կրթական ծրագրերը: ԲՊՀ ԱԿՄՀ վարչության պետ Ա.Հովհաննիսյանը ներկայցրեց ԲՊՀ-ն,  ինչպես նաև ԲՊՀ անգլերենի կրթական ծրագրերը, իսկ ԱԿՄՀ վարչության պետի տեղակալ Լ. Մադոյանը՝ Տուրիզմի և Սերվիսի կրթական ծրագրերը: Հանդիպումներին ներկա էին նաև Ղրղզստանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորը և այլ ներկայացուցիչները: Այցի ընթացքում քննարկվեցին նաև համագործակցության ընդլայնման և ֆինանսավորման հնարավորությունները Նորվեգիայի, Հայաստանի և Ղրղզստանի վերոնշյալ բուհերի միջև: 

Հանդիպումներն ավարտվեցին ծրագրի հետագա քայլերի քննարկմամբ և պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Ծրագրի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա 2022թ. մայիսի 12-13-ին՝  Երևանում՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում:

NACAR ծրագրի շրջանակներում ԲՊՀ ներկայացուցիչներն այցելեցին Նորվեգիա