Ցուցահանդեսը բացվել է «Արծաթե դարի» թանգարանում: Այդ շենքում 1910-ից 1924 թթ. բնակություն է հաստատել Վ. Բրյուսովը տիկնոջ՝ Ի. Բրյուսովայի հետ: Ցուցահանդեսը նվիրված է Վ. Բրյուսովի Տան 110-ամյակին և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 85-ամյակին: Միջոցառման նախաձեռնողները և կազմակերպիչները բրյուսովագիտության երկու կենտրոններն են՝ «Արծաթե դարի» թանգարանը և  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «Բրյուսովյան գիտական կենտրոնը»:

 

Ցուցանմուշները արտացոլում են 1910-1980 թվականների Վ. Բրյուսովի Տան պատմությունը: Խոսքը վերաբերում է «Բրյուսովյան գիտական կենտրոն»-ի և «Արծաթե դարի» թանգարանի արխիվային նյութերին, լուսանկարներին, մշակույթի և գիտության գործիչների նամակագրությանը, պաստառներին,  Վ. Բրյուսովի ազգականներին պատկանող բացառիկ հուշաիրերին և այլ ուշագրավ նյութերին:

Ցուցահանդեսի բացմանը երևանյան կողմը ներկայացրեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր Է. Դանիելյանը և «Բրյուսովյան գիտական կենտրոն»-ի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Ա. Չուլյանը:

Ստորև կարող եք ծանոթանալ նաև ռուսաստանյան «Գրական թերթ»-ի անդրադարձին՝ https://lgz.ru/article/8-6726-26-02-2020/ochag-moskovskogo-simvolizma/:

Մոսկվայում մեկնարկել է «Վ. Բրյուսովի Տան պատմությունից» խորագրով միջազգային ցուցահանդեսը