2025 թ. մարտի 20-ին ԲՊՀ Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում ՄԿԾ-ների ինքնավերլուծություն իրականացնող աշխատանքային խմբերի հետ: Հանդիպման նպատակն էր մշտադիտարկել ՄԿԾ-ների ինքնավերլուծության զեկույցի առաջին չափանիշը: Հանդիպման ժամանակ աշխատանքային խմբերի անդամներն առաջադրեցին հարցեր՝ կապված ՄԿԾ-ների ինքնավերլուծության բովանդակության, վերջնաժամկետների և այլ հարցերի հետ: Ինքնավերլուծությունները հիմք են ծառայելու ՄԿԾ-ների ներքին աուդիտի և հետագա գնահատումների ու բարելավման գործընթացների համար:

ՈԱԿ-ը նախատեսում է պարբերաբար իրականացնել նմանօրինակ մշտադիտարկումներ ընթացիկ խնդիրների վերհանման, լուծման և ուղղորդումների միջոցով ՄԿԾ-ներ իրականացնող աշխատանքային խմբերին աջակցություն տրամադրելու նպատակով:

ՄԿԾ-ների ինքնավերլուծության 1-ին մշտադիտարկում