Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Գրադարանում հոկտեմբերի 3-ին կայացավ մասնագիտական դասընթաց, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան EBSCOhost հարթակում հասանելի լիատեքստ ամսագրերի լայնածավալ բազմամասնագիտական և թեմատիկ հավաքածուներին։

Դասընթացը վարեցին «EBSCO Information Services» միջազգային ընկերության ներկայացուցիչները՝ տարածաշրջանային պատասխանատու Ալեքսանդր Ռիտովը և հաճախորդների վերապատրաստման մասնագետ Իրինա Սերժանը։

Հիշեցնենք, որ ԲՊՀ գրադարանը ստացել է EBSCO Information Services հարթակի մի շարք առցանց ռեսուրսների ժամանակավոր մուտքի հասանելիություն։

Հարթակ մուտք գործելու հղում` https://search.ebscohost.com/

ԲՊՀ լոկալ ցանցում մուտքը կապահովվի IP հասցեի միջոցով

Հեռավար մուտքի համար մուտքանունը և գաղտնաբառը ստանալու համար խնդրում ենք դիմել Գրադարանի էլեկտրոնային տեղեկատվության բաժին կամ նամակ ուղարկել ngharutyunyan@bryusov.am էլեկտրոնային հասցեին։

Միջազգային հրատարակչությունների գիտական էլեկտրոնային ամսագրերի հավաքածուները մեկ տեղում` EBSCO host հարթակում