2024 թ. նոյեմբերի 1-ին ԲՊՀ Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) նախաձեռնությամբ կայացավ մեկնարկային հանդիպում, որի նպատակն էր քննարկել մասնագիտությունների կրթական ծրագրերի (ՄԿԾ-ներ) ներքին աուդիտի կազմակերպման և իրականացման հարցերը: Հանդիպում-քննարկմանը ներկա էին Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտորը, ԲՊՀ ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, Ուսումնական բաժնի և Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) աշխատակիցները:
Հանդիպմանը ԲՊՀ ՈԱԿ-ի ղեկավար Ա. Շահինյանը ներկայացրեց ՄԿԾ-ների գնահատման և ներքին աուդիտի իրականացման պլան-ժամանակացույցի նախնական տարբերակը, ըստ ծրագրային հավատարմագրման չափանիշների՝ ՄԿԾ-ների ինքնավերլուծության ձևաչափը, այդ գործընթացներում ԲՊՀ համապատասխան ստորաբաժանումների դերակատարությունը և այլ առանցքային հարցեր: Քննարկման արդյունքում մասնակիցները հանդես եկան մի շարք առաջարկություններով, որոնք ամփոփվեցին և ներկայացվեցին բուհի ղեկավարությանը: 2024-2025 ուսումնական տարվանից մեկնարկած նախապատրաստական աշխատանքներին հաջորդելու են թիրախային հանդիպում-քննարկումներ և վերապատրաստումներ: