2019թ. ապրիլի 23-ին ‹‹Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն›› հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից մեկօրյա այց է իրականացվել ԵՊԼՀ՝ որակի ներքին ապահովման համակարգի գործունեության մշտադիտարկման նպատակով: Այցի պլանը նախապես համաձայնեցվել էր բուհի ղեկավարության և ԵՊԼՀ Որակի ապահովման ու բարեփոխումների (ՈԱԲ) կենտրոնի հետ:
Այցի ընթացքում ուսումնասիրվել են ԵՊԼՀ նախորդ հավատարմագրման (ստացված 2015թ. ապրիլի 11-ին) փորձագիտական խմբի խորհրդատվությունների հիման վրա կազմված բուհի գործունեության բարելավման ծրագրի իրականացման արդյունքները: ՈԱԱԿ փորձագետները մեկօրյա այցի ընթացքում հանդիպել և քննարկումներ են իրականացրել ԵՊԼՀ ռեկտորի, պրոռեկտորների, ՈԱԲ կենտրոնի աշխատակիցների, ամբիոնների վարիչների, ՊԴ կազմի և ուսանողների հետ:
Հանդիպումների ժամանակացույցը ներկայացված է այստեղ: