Հունվարի 26-ին 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանը:
Նա կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քրոջ՝ դաշնակահարուհի Մարսել Տեր-Միքայելյանի որդին էր։ 
Լեգրանը գրել է մոտ 800 ստեղծագործություն 250 ֆիլմի համար, ավելի քան 100 ձայնասկավառակ է ձայնագրել։ 
2005 թվականին Լեգրանն արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն», 2009 թվականին՝ ՀՀ «Պատվո» շքանշանի: 
Մի անգամ ասել է. «Նվագելիս դու տասը մատ ունես, իսկ երևակայության մեջ` անվերջություն»։