Սեպտեմբերի 2-ին և 3-ին առցանց ձևաչափով կայացավ ՍՄԱՐԹ առցանց Հաքաթոնը, որի շրջանակներում մասնակիցները համատեղ աշխատեցին խնդրի լուծման ուղղությամբ, հնարավորություն ունեցան աշխատելու խմբերում ու հանդես գալու ստեղծարար լուծումներով:

ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնները շնորհավորում են հայկական թիմերին՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Գավառի պետական համալսարանի թիմներին, ակտիվ մասնակցության, ստեղծարար գաղափարների և կատարված աշխատանքի համար:

Հաքաթոնն իրականացվում է ՍՄԱՐԹ ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Կայացավ ՍՄԱՐԹ առցանց Հաքաթոնը