2022թ. սեպտեմբերի 27-ին ԲՊՀ-ում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության գրասենյակի (DAAD) կրթաթոշակների և ուսումնական ծրագրերի համակարգող Արևիկ Հարությունյանի հետ:

Հանդիպման ընթացքում ԲՊՀ ուսանողներին ներկայացվեցին Հայաստանի համար նախատեսված DAAD կրթաթոշակային ծրագրերը, ինչպես նաև Գերմանիայում ուսումնառելու հնարավորությունները և առավելությունները, ֆինանսավորման ձևերը և աղբյուրները, համալսարաններին դիմելու ընթացակարգն ու պահանջները:  

Հանդիպմանը ներկա էր նաև DAAD դասախոս և ԲՊՀ–ում գերմաներենի ամբիոնի դասախոս Աննեգրեթ Բայերը:

Ուսանողները հնարավորություն ունեցան հղել իրենց հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց պատասխանները:

Կայացավ DAAD կրթաթոշակային ծրագրերի ներկայացումը