2021 թ. օգոստոսի 26-ին առցանց ձևաչափով կայացավ Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (ԿՈՆՆԵԿՏ) ծրագրի հերթական աշխատանքային հանդիպումը:

Գործընկերների մասնակցությամբ հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի ընթացիկ հարցերը, ինչպես նաև բուհերի ուսանողների, դասախոսների և գործընկեր կազմակերպութունների շրջանում կատարված հարցումների արդյունքները, ծրագրի շրջանակներում անցկացվող դասախոսների վերապատրաստումները և այլ մանրամասները:

ԿՈՆՆԵԿՏ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Վրաստանը: Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել համալսարան-արդյունաբերություն, համալսարան-աշխատաշուկա կապը: Այս գործընթացում մասնավորապես կարևորվում է Արևելյան գործընկերության երկրների բուհերում ուսանողների և շրջանավարտների ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունների, ինչպես նաև սեփական աշխատատեղերը ստեղծելու հմտությունների զարգացումը, մրցունակության բարձրացումը (վարքագիծ, հմտություններ, մտածելակերպ):

ԲՊՀ-ում ԿՈՆՆԵԿՏ ծրագիրը համակարգում է ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոնը և ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնը:

Կայացավ Էրազմուս+ ԿՈՆՆԵԿՏ ծրագրի աշխատանքային հերթական հանդիպումը