Կանադայից ժամանած կամավոր Կեթլին Մորիարտին, որը «Հայ Կամավորների միություն» ծրագրով համագործակցում էր ԲՊՀ Կարիերայի կենտրոնի հետ, անգլերենի հաղորդակցության ամբիոնի ավագ դասախոս Ստելլա Մարտիրոսյանի հրավերով նոյեմբերին դասեր վարեց «Միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտության 3-րդ կուրսերի ուսանողների համար: Կեթլին Մորիարտին ներկայացրեց Կանադայի աշխարհագրական դիրքը, տարածքային առանձնահատկությունները, քաղաքական համակարգը, ինչպես նաև մշակութային առանձնահատկությունները՝ շեշտադրելով բիզնես էթիկետը և աշխատանքի վայրում ընդունված մշակույթը: Դասերը ինտերակտիվ էին. ուսանողները մասնակցում էին դասին և հարցեր ուղղում հյուրին: Ուսանողների խնդրանքով Կ. Մորիարտին խոսեց նաև Կանադական անգլերենի առանձնահատկությունների մասին:

Կանադայից ժամանած կամավոր Կեթլին Մորիարտիի ինտերակտիվ դասերը ԲՊՀ-ում