Ս. թ. ապրիլի 22-ին Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (ԲՊՀ) հյուրընկալեց Իսպանիայի Ալմերիայի համալսարանի Հետազոտության կառավարման բաժնի աշխատակից Լեոնարդո Չինեային և Վայադոլիդի համալսարանի դասախոս Մարիա Սանս Կասարեսին: Համագործակցության շրջանակներում մեկշաբաթյա այցով ԲՊՀ հյուրընկալած իսպանացի գործընկերներն իրենց այցի ընթացքում հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև ԲՊՀ Որակի ապահովման կենտրոնի (ՈԱԿ) գործունեությանը:
Հանդիպում-քննարկման ընթացքում ՈԱԿ-ը Լ. Չինեային և Մ. Ս. Կասարեսին ներկայացրեց բուհի որակի ներքին ապահովման առանցքային գործընթացները, ՀՀ-ում և ԲՊՀ-ում բարձրագույն կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները: Փորձի փոխանակմամբ ՈԱԿ-ը, ինչպես նաև հանդիպման մյուս մասնակիցները հնարավորություն ունեցան նաև տեղեկանալու Իսպանիայում բարձրագույն կրթության որակի ապահովման համանման հիմնախնդիրներին: Նմանօրինակ այցերի միջոցով բուհը խրախուսում է միջազգային համագործակցության հնարավորությունների ընդլայնումը: