Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

«Սահմանադրություն» տերմինը հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Դեռևս Ք.ա. 4-րդ դարում հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։
Սահմանադրությունը ոչ միայն անկախ պետականության խորհրդանիշ է, այլ, որպես հիմնական օրենք, նաև նույն այդ անկախ պետականության հետագա կայացման ու կառուցման նախագիծ, որը վավերացվել է համաժողովրդական հանրաքվեով, որին հետևելը պարտադիր է, որից շեղվելը հավասարազոր է հանցագործության։ Այն անկախ պետականության պահպանման և յուրաքանչյուր քաղաքացու ազատության, իրավունքների, ապահովության երաշխիքն է։ 

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։

Ըստ Սահմանադրության երկրորդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»։

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» միջազգային մրցույթի ...

19.07.2019

Միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ...

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

15.07.2019

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառումը, որին հաջորդեց ...

Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ

12.07.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իսպանիայի Գրանադայի համալսարանի դոցենտ ...

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

05.07.2019

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ...