Ի դեմս ԲՊՀ գրադարանի անձնակազմի` Գրադարանավարի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում ենք բոլոր գրադարանավարներին։
 
Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է, որը նշվում է 2004 թվականից: Այս տոնն ունի կարևոր խորհուրդ, որը գրքի արժևորումն է, ընթերցանության դերակատարության և նշանակության գիտակցումը պետության և հասարակության զարգացման գործում:
Գրադարանավարի աշխատանքը բարձրագույն ուսումնական հաստատություններում ունի առանցքային նշանակություն:
 
Ձեզ բեղուն ու անխոնջ աշխատանք, սիրելի՛ գրադարանավարներ;
 

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

Այս տարի Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակի շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղեշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ինչպես նաև համայնքային ենթակայության գրադարաններում կանցկացվեն 100-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ:

Ծրագրի նպատակն է՝ ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, նպաստել ընթերցանության խթանմանը և գրադարանում հանրության համար առավել հրապուրիչ միջավայրի ձևավորմանը:

Տեղեկացնենք, որ գրադարանավարների մասնագիտական տոնի կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանում հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, կկայանա հանդիսություն, որի ընթացքում վաստակաշատ գրադարանավարները կպարգևատրվեն ՀՀ ԿԳՄՍՆ պատվոգրով և շնորհակալագրով: Միջոցառման ընթացքում կհրապարակվեն նաև «Լավագույն գրադարան-2022» մրցույթի արդյունքները:

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է