ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԵՊԼՀ կատարած իր այցի շրջանակներում կարճատև հանդիպում ունեցավ եՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նա իր խոսքում ընդգծեց.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այս կարևորագույն կրթական օջախում: Իմ շփումները Բրյուսովի անվան համալսարանի հետ սկսվել են դեռ այն ժամանակից, երբ ես ուսանող էի: Ես կարծում եմ, որ Բրյուսովի անվան համալսարանը Հայաստանի Հանրապետության ամենակայուն համալսարաններից է իր տեսակով, որակով և սկզբունքներով: Սա փայլուն համալսարան է, որովհետև բազմաթիվ սերունդներ է կրթել, փայլուն անձնավորություններ և անուններ է նվիրել մեր երկրին»: 

Նախագահ Սարգսյանը միաժամանակ շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին գալիք Մարտի 8-ի տոնի և կանանց միամսյակի առթիվ և հավելեց. «Ուրախ եմ, որ մեզ մոտ ոչ թե մեկ օր է, այլ միամսյակ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Իրականում լավագույնը կլիներ, որ ամբողջ տարին հայտարարեին կանանց տարի, և ամբողջ տարին ուշադիր լինեինք մեր մայրերի, քույրերի, կանանց և աղջիկների նկատմամբ»:

Հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր բուհի աշխատակիցների կողմից, որոնց նախագահը փորձեց հանգամանորեն պատասխանել և իր մոտեցումներն ու տեսակետները կիսել ներկաների հետ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպեց ԵՊԼՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը