ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը գրքեր նվիրեց ԵՊԼՀ գրադարանին

Ս. թ. մայիսի 7-ին Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սանգվան Յոգեշվարն այցելեց ԵՊԼՀ՝ գրադարանին գրքեր նվիրաբերելու համար: Միջոցառման սկզբում ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը ողջունեց դեսպանին և նրա այս նախաձեռնությունը, ինչպես նաև մեկ անգամ ևս ընդգծեց, որ ԵՊԼՀ-ում մեծ կարևորւթյուն է տրվում հնդկերենի ուսուցմանը:

Դեսպանն էլ իր հերթին նշեց, որ մեծ պատիվ է իր համար ԵՊԼՀ-ում նման նախաձեռնությամբ հանդես գալը և նվիրեց հնդկերենով և անգլերենով համապատասխան գրքերը ԵՊԼՀ գրադարանին:

ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը դեսպանին շնորհակալություն հայտնելուց բացի նաև տեղեկացրեց, որ գրքերը անպայման իրենց տեղը կգտնեն գրադարանի էլեկտրոնային շտեմարանում: 

Այս ամենին հաջորդեց ուսանողների հարց ու պատասխանը դեսպանի հետ: Մասնավորապես ուսանողներին հետաքրքրում էր, թե ինչպես կարող են տեղեկանալ դեսպանատան կողմից կազմակերպվող միջոցառումներին և մասնակցել դրանց, ինչին ի պատասխան դեսպանը հորդորեց հետևել դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջին և հավելեց, որ իրենք միանգամայն ուրախ կլինեն իրենց միջոցառումների մասնակցի դերում տեսնել ԵՊԼՀ ուսանողներին:

Միջոցառման ավարտին դեսպանը շրջեց գրադարանի ցուցասրահներում:

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը գրքեր նվիրեց ԵՊԼՀ գրադարանին
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

ԵՊԼՀ-ի ուսանողները «Մեծ գաղափարների մարտահրավեր» միջազգային մրցույթի ...

19.07.2019

Միջազգային և տեղական ժյուրիի կողմից Բրիտանական Խորհրդի «Մեծ գաղափարների մարտահրավեր» (Big Idea Challenge) տեսանյութերի մրցույթի ազգային հաղթող է ճանաչվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական ...

ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

15.07.2019

Հուլիսի 12-ին տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողների ավարտական միջոցառումը, որին հաջորդեց ...

Գրանադայի համալսարանի դոցենտ Միգել Ռոդրիգեսի այցը ԵՊԼՀ

12.07.2019

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակներում ս.թ. հուլիսի 8-ից 12-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան էր այցելել Իսպանիայի Գրանադայի համալսարանի դոցենտ ...

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

05.07.2019

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ...