Միջազգային համագործակցության շրջանակում Դանիայի Երիտասարդական խորհուրդը (DUF) մեկ հարթակում միավորեց մի շարք երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ «Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության», «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի, «Միավորող կամուրջ» ՀԿ-ի և «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ի ներկայացուցիչներին՝ մասնակցելու Լեհաստանում անցկացվող «RESOLVE. Երիտասարդները որպես խաղաղության և անվտանգության շարժիչ ուժ» միջազգային սեմինարին։

Սեմինարին մասնակցում էին նաև երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներ Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Դանիայից, ովքեր իրենց ակտիվ ներգրավմամբ նպաստեցին գործընկերային երկխոսության և ռազմավարական համագործակցության հարթակի ձևավորմանը։

Ծրագրի ընթացքում քննարկվել են երիտասարդների դերը խաղաղության խթանման, երկխոսության զարգացման և հասարակական համերաշխության ամրապնդման գործընթացներում, ինչպես նաև նրանց ներգրավման հնարավորությունները տարբեր հասարակական ոլորտներում։

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ի անունից սեմինարին մասնակցել է 2019 թ. շրջանավարտ Անժելա Կարապետյանը։

Հայկական երիտասարդական կառույցների ներգրավումը միջազգային համագործակցության նոր հարթակում