Երևան, սեպտեմբերի 2, 2019. – Այսօր, նոր ուսումնական տարվա առաջին օրը Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ղեկավարությունը և դասախոսական կազմը հանդիսավորությամբ դիմավորեցին համալսարանի առաջին կուրս ընդունված ուսանողներին: Այս տարի առաջին կուրս կհաճախի շուրջ 700 ուսանող, ինչը գոհացուցիչ ցուցանիշ է համալսարանի ղեկավարության գնահատմամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարութունյանը, ԵՊԼՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը, ռեկտոորի խորհրդական ուսանողների և հասարակայնության հետ կապերի հարցերով Մարինա Աբրահամյանը, ուսխորհրդի նախագահ Շիրակ Սաֆարյանը, ֆակուլտետների դեկաններ և այլ պատասխանատուներ. նրանց կողմից հնչեցին ջերմ ողջույններ, շնորհավորանքներ և բարեմաղթանքի խոսքեր: Իր խոսքում, համալսարանի ռեկտորը հորդորեց ուսանողներին գնահատել և լավագույնս օգտագործել այն ժամանակը, որը շռայլորեն տրված է մեր երիտասարդներին՝ նշելով, որ ժամանակի արդյունավետ օգտագործումը դեպի մեծ ձեռքբերումներ տանող ուղին է: «Կրթությունը տիրակալ է, հարստությունը՝ հպատակ», - հնչեց նրա խոսքում:

Օգոստոսի 29-ին և 30-ին դեկանների հետ ունեցած երկօրյա ինտերակտիվ հանդիպման ընթացքում ուսանողներն արդեն առիթ ունեցել են ծանոթանալ ուսումնական ծրագրերին, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության առանձնահատկություններին, արտասահմանում ուսանելու հնարավորություններին, ինչպես նաև՝ ուսանողական առօրյան հարստացնող և աշխուժացնող տարատեսակ միջոցառումներին: Համալսարանի կողմից ընձեռնված հնարավորությունները բազմաթիվ են. միայն սեպտեմբեր ամսին ԵՊՀԼ կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպվել և համալսարանում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ շրջանավարտների օր, բաց դռներրի օր ապագա դիմորդների համար, ուսանողների մասնագիտացմանը միտված վերապատրաստման դասընթացներ:
Խորհրդանշական է, որ 2019 ուսումնական տարվա առաջին օրն այս տարի հաջորդում է Հայաստանի հանրապետությունում նշվող Գիտելիքի և դպրության օրվան:

  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացվեց ՍՄԱՐԹ ...

19.09.2019

ԵՊԼՀ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի և Կարիերայի կենտրոնի աշխատանքներն ուղղված են երիտասարդների համար մեկ միասնական հարթակի ստեղծմանը, որը հնարավորություն կտա ներկայացնել նորարար գաղափարներ, ստարտ-ափ առաջարկներ ու ծրագրեր, ...

Տեսակոնֆերանս «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով

18.09.2019

Հանրությանը հուզող բնապահպանական խնդիրներին էր նվիրված նաև սեպտեմբերի 17-ի «Բնապահպանական արդի մարտահրավերները» թեմայով տեսակոնֆերանսը, որ կազմակերպել էր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական ...

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կբացվի ՍՄԱՐԹ ...

17.09.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում` ...

ԵՊԼՀ-ն հյուրընկալել է Բլագոևգրադի «Նեոֆիտ Ռիլսկի» Հարավ-Արևմտյան համալսարանի ...

13.09.2019

Դ. Պապոյանի հետազոտությունը առնչվում է հայկական հարցին ռուսական քաղաքականության համատեքստում: