Ս. թ. ապրիլի 15-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական գրադարանում մեկնարկեցին Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումները, որի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ժամանակակից գրող և բանաստեղծ, «Ճաշակ և կարծիք» ժողովածուի հեղինակ Վարուժան Հովսեփյանի հետ: Հանդիպմանը մասնակցեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները և դասախոսները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՊՀ գիտական գրադարանի տնօրեն Դ. Սարաֆյանը:

Հանդիպման ընթացքում հեղինակը ներկայացրեց իր բանաստեղծությունները։ 
Հանդիպումն անցավ ԲՊՀ ուսանողների ակտիվ հարցերի և քննարկումների մթնոլորտում։

Գրողն իր շնորհակալական խոսքում խոստացավ ուսանողներին, որ հանդիպումը շարունակական բնույթ կկրի:

Հանդիպում գրող և բանաստեղծ Վարուժան Հովսեփյանի հետ ԲՊՀ գիտական գրադարանում