Հանդիպում Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի աշակերտների հետ

Ս.թ. մարտի 21-ին՝ ժամը 11:00, ԵՊԼՀ-ի գրադարանի մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի աշակերտների հետ: Ներկայացվեցին ԲՈՒՀ-ի կրթական ծրագրերը, համալսարանում դասավանդվող լեզուները, ուսանողական կյանքը: Հանդիպումը տեղի ունեցավ ԵՊԼՀ-ի և 22 ավագ դպրոցների միջև արդեն իսկ կնքված համագործակցության շրջանակներում: 

Հնդիպմանը ներկա էին ԿՄՄ և ԹՄՀ ֆակուլտետների դեկաններ Դ.Ղազարյանն ու Հ. Ճանճապանյանը, ինչպես նաև ՌՕԼ ֆակուլտետի փոխդեկան Գ. Փիլավջյանը: Վերջիններս իրենց ողջույնի խոսքում աշակերտների համար ներկայացրին ԵՊԼՀ ուսանող դառնալու մի շարք առանձնահատկություններ, հայտնեցին որոշակի մանրամասներ համապատասխան ֆակուլտետներում մասնագիտանալու հետ կապված, ինչպես նաև տեղեկացրին այն բոլոր հնարավորությունների մասին, որոնցից կարող է օգտվել ԵՊԼՀ ուսանողն իր ուսումնառության ընթացքում:

Հանդիպման հաջորդ փուլը վարեցին ԵՊԼՀ Կոնֆուցիոսի ինստիտուտի չինացի մասնագետները, ովքեր հատուկ չինական թեյախմություն կազմակերպեցին աշակերտների համար, ապա նաև կորեերենի ամբիոնի ուսանողները կիսվեցին իրենց ուսումնառության առանձնահատկությունների մասին: Հաջորդիվ աշակերտները ներկա գտնվեցին անգլերենի ամբիոնի որոշ դասախոսների դասերին:

Աշակերտներն ու նրանց ուղեկցող ուսուցիչները բավական տպավորված էին, ինչի կապակցությամբ իրենց գոհունակությունն արտահայտեցին հանդիպման ավարտին: 

«Շատ մեծ տպավորություններ ստացանք այսօրվա միջոցառումից, շատ ոգեշնչվեցինք, որ ՀՀ-ում կան այսպիսի բուհեր, որոնք պատրաստ են այսքան լայն հնարավորություններ ստեղծել մեզ համար, ինչպես նաև մտածելու մեծ տեղիք տվեց ինձ՝ լեզուների ուղղությամբ մասնագիտանալու առումով, թեկուզ որպես երկրորդ մասնագիտություն»,- մեզ այսպես կիսվեց իր տպավորություններով թիվ 16 ավագ դպրոցի 11-րդ դդասարանի աշակերտուհի Տաթև Տոնոյանը:

Աշակերտները նաև այցելեցին ԵՊԼՀ թանգարան, ԵՊԼՀ պատմության թանգարան:

ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանի խոսքով՝ այս համագործակցությունը շարունակական է լինելու:

Հանդիպում Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցի աշակերտների հետ
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: